ԱՄՆ-ը դատապարտել է Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար մարզի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով երկու ամերիկացու նկատմամբ Պեկինի կողմից պատժամիջոցների սահմանումը
ԱՄՆ-ը դատապարտել է Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար մարզի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով երկու ամերիկացու նկատմամբ Պեկինի կողմից պատժամիջոցների սահմանումը, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
«ԱՄՆ-ը դատապարտում է Չինաստանի անպատասխանատու պատժամիջոցները, որոնք ակնհայտորեն կիրառվել են որպես պատասխան միջոց ԱՄՆ-ի կողմից չինացի պաշտոնյաների նկատմամբ սահմանված պատժամիջոցների դեմ»- նշել է Բլինկենը:
Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան և Կանադան պատժամիջոցներ են սահմանել Չինաստանի պաշտոնյաների նկատմամբ՝ Սինցզյան Ույղուրական ինքնավար շրջանում մարդու իրավունքների ոտնահարումների պատճառով: