Ամուսինը հաստատել է Քսենիա Բորոդինայի հղիությունը
Քսենիա Բորոդինան երկու դուստրերի մայր է՝ Մարուսի եւ Թեոններ: Վերջին մի քանի տարիների ընթացքում երկրպագուները արդեն մեկ անգամ չէ, որ նրան հղիություն են վերագրել եւ սպասում էին՝ երբ, վերջապես, նա եւս մեկ երեխա կունենա։
Քսենյան ամուսնու՝ Կուրբանի հետ հանպատրաստի որոշել են հանգստյան օրերին մեկնել ինչ-որ երկիր եւ առավոտյան հայտնվել են օդանավակայանում: Կուրբանը կնոջ հետ լուսանկար է հրապարակել եւ պատմել, որ նրանք ուղեւորվում են ոչ մեծ ճանապարհորդության:
Լուսանկարում Քսենիան պայուսակով փակել է որովայնը, սակայն որոշ երկրպագուների թվացել է, որ հաղորդավարուհին գտնվում է հիանալի կարգավիճակում։ Նույնիսկ պայուսակի տակ նրանք կարողացել են նկատել Բորոդինայի կլորիկացած որովայնը։
«Քսենիան հղի՞ է», - հետաքրքրվել է հետեւորդներից մեկը։
Այդ հարցին Կուրբանը դրական պատասխան է տվել, սակայն մանրամասներ չի հայտնել։ Որոշ երկրպագուներ արդեն սկսել են շնորհավորել Բորոդինային հղիության առթիվ, իսկ որոշները չեն կարող հավատալ, որ Քսենիան իսկապես երեխայի է սպասում։
Հաղորդավարուհին դեռ այս լուրը չի մեկնաբանել։