Այլոց համոզմունքը չազդեց ինձ վրա.Ալբերտ Էյնշտեյն
Ալբերտ Էյնշտեյնին դպրոցից տուն ուղարկեցին՝ անվանելով անընդունակ: Նրանք համոզված էին դրանում և նույնիսկ վստահեցնում էին ծնողներին, որ նրանց որդուն որևէ բան հնարավոր չէ սովորեցնել: Բայց Ալբերտի ծնողները հրաժարվեցին այդ մտքին հավատալուց և իրենց որդուն օգնեցին՝ ստանալու փայլուն կրթություն:
Դոկտոր Ալբերտ Շվեյցը մանկության տարիներին տառապում էր նույն խնդրով: Նրա ծնողներին խորհուրդ տվեցին տղային կոշկակարի մոտ սովորելու ուղարկել, որպեսզի մասնագիտություն ստանա: Ե՛վ Ալբերտ Էյնշտեյնը, և՛ Ալբերտ Շվեյցը դոկտորի աստիճան ստացան՝ դեռ 20 տարին չբոլորած, և զգալի հետք թողեցին XX դարի պատմության մեջ:
Թոմաս Էդիսոնին դպրոցից հեռացրին վեցերորդ դասարանում: Դրա հետ մեկտեղ, նրա ծնողներին զգուշացրին, որ ընդունակություններով չի փայլում, և նրա կրթության վրա կատարված ծախսերն անիմաստ են: Դրանով հանդերձ, նա դարձավ դարի գյուտարարը: Շնորհիվ համառ աշխատանքի, այդ մարդիկ կարողացան իրենց գործում հասնել մեծ հաջողությունների:
Շրջապատն իր համոզմունքով սահմանափակում էր նրանց հնարավորությունները, բայց կյանքը հակառակն ապացուցեց: