Սինդի Քրոուֆորդը ներկայացնում է գեղեցկության ու սլացիկ կազմվածքի գաղտնիքները
50-ամյա Սինդի Քրոուֆորդը հիանալի տեսք ունի, եւ պարզապես հնարավոր չէ չհամաձայնել այս մտքի հետ։ Սերը սպորտի նկատմամբ, որը նրա «Shape Your Body» ֆիթնես ծրագրի ժամականերից ի վեր միայն ամրացել է, ճիշտ սնունդն ու գրագետ խնամքն անում են իրենց գործը։ 1990-ականների սուպերմոդելը ներկայացրել է գեղեցկության հինգ գխավոր գաղտնիքները։
Կարդիո, զբոսանքներ, կքանիստեր. ամենօրյա մարզումներում բազմազանություն մտցրեք
Ինձ դուր են գալիս նորաձեւ յոգան ու վազքը, սակայն հին, ժամանակով ստուգված տեխնիկաներն իմ դեպքում ավելի լավ են աշխատում։ Դրանք ինձ սովորեցրել է իմ մարզիչը՝ Ռադուն, որի հետ աշխատել եմ աէրոբիկայի տեսադասերի համար։ Հիմա ես ուրիշ մարզիչ ունեմ, մարզվում եմ տանը շաբաթվա ընթացքում երեք անգամ։ Մեծացրել եմ կարդիո մարզումների ինտենսիվությունը։ Ես նաեւ քայլում եմ, հանգստյան օրերին՝ հեծանիվ վարում։
Օրը սկսեք սննդարար սմուզիով
Յուրաքանչյուր առավոտ ես ինձ համար սմուզի եմ պատրաստում. բլենդերում հարում եմ սպանախը, կես բանան, կակոյի սերմեր, անանուխ նշի կաթի եւ պրոտեինային փոշու հետ։ Համեղ է, իսկ ուտելու ցանկություն ուշ է առաջանում։
Հանգստացեք, մեդիտացիա արեք եւ սաունա գնացեք
Վերջերս ընտանիքի հետ մեդիտացիայի կուրս ենք անցել։ Ես դրանով պարբերաբար եմ զբաղվում, բայց շատ հետաքրքիր էր գնահատել դրա դրական ազդեցությունն ինձ վրա։ Հանգստանալու այս գործիքն աշխատում է յուրաքանչյուր անգամ, երբ դա ինձ հարկավոր է։ Սակայն թուլանալու իմ ամենասիրելի միջոցը սաունան է. կես ժամ լավ գրքի հետ եւ լիովին ուրիշ մարդ։
Միշտ արեւապաշպան կրեմ եմ օգտագործում
Ես 30 տարեկանից օգտագործում եմ իմ կոսմետիկան (Սինդի Քրոուֆորդը կոսմետիկայի սեփական հավաքածուն ունի՝ Meaningful Beauty): Բացի այդ՝ ես միկրոդերմաբրազիայի երկրպագու եմ։ Ինձ համար ուլտրամանուշակագույն ճառագայթներից լավագույն պաշտպանությունն առաջին անհրաժշետության գործ է։ Իմ մաշկը բավական կայուն է արեւի հանդեպ եւ հեշտությամբ աեւայրուք է ընդունում, այնպես որ եթե ձեռքիս տակ իմ սիրելի միջոցը չլինի, ես վերցնում եմ առաջին պատահածը։ Լողափին առանց գլխարկի եւ ակնոցի չեմ լինում։
Օգտակարը համատեղեք օգտակարի հետ. մազերի մասին հոգ տարեք քնի ընթացքում եւ մարզումների ժամանակ
Ինձ դուր է գալիս միաժամանակ մի քանի գործ անել, քանի որ լավ խնամքը ժամանակ է պահանջում, իսկ իմ յուրաքանչյուր րոպեն հաշված է։ Ես նույնիսկ մարզումներն եմ օգտագործում։ Եթե ես գիտեմ, որ մարզումից հետո լվանալու եմ մազերս, սկսելուց առաջ մազերիս դիմակ եմ քսում։
Ցավոք, հիմա արդեն մազերս այնքան խիտ չեն, որքան նախկինում։ Երկար տարիների ընթացքում սանրվածքներիի մշտական փոփոխությունն ու ներկումը լրջորեն վնասել են դրանց։ Ես ձգտում եմ ամեն օր չլվանալ մազերս եւ քիչ օգտագործել վարսահարդարիչ։