Հայտնի է, թե նախորդ տարվա ընթացքում որքան գումար է վաստակել «Թագուհու քայլը» սերիալի աստղ Անյա Թեյլոր Ջոյը
24-ամյա Անյա Թեյլոր Ջոյը 2020թ․-ի գլխավոր բացահայտումներից մեկն է դարձել աղմուկ հանած «Թագուհու քայլը» սերիալում գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորելուց հետո։ Շախմատային վունդերկինդ Բեթ Հարմոնի մասին դրամայում, որի արտադրությամբ զբաղվել է Netflix-ը, դերասանուհու կերպարն այնքան համոզիչ էր, որ նա բազմաթիվ մրցանակներ է ստացել, այդ թվում «Ոսկե գլոբուս» կնոջ լավագույն դերի համար։
Ընդ որում, Անյայի հաջողությունը չի սահմանափակվել միայն համբավով, ճանաչմամբ ու նոր դերերով։ Օրերս լրագրողները պարզել են, որ նա լուրջ հոնորարներ է ստացել։ The Sun-ը պնդում է, որ աստղի ունեցվածքը 2020թ․-ի ընթացքում մեծացել է կես միլիոն ֆունտ ստերլինգով։
Դերասանուհին այժմ զբաղված է Դեւիդ Օ․ Ռասելի նոր նախագծում, որն առայժմ անվանում չունի։ Այն ռեժիսորի առաջին աշխատանքը կդառնա վեց տարվա ընդմիջումից հետո։
Ի դեպ, Անյան նշել է, որ միշտ կասկածել է իր գրավչությանը։ Հարցազրույցներից մեկում դերասանուհին խոստովանել է, որ իրեն բավական գեղեցիկ չի համարում կինոյում նկարահանվելու համար։ «Խղճուկ է հնչում, սակայն ես վստահ եմ, որ տարօրինակ տեսք ունեմ,- խոստովանել է դերասանուհին։