Գևորգ Ղազարյանը չի մասնակցի Իսլանդիայի դեմ խաղին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը չի մասնակցի Իսլանիայի և Ռումինիայի դեմ առաջիկա խաղերին:
«Այժմ վերականգնողական փուլում եմ: Իսլանդիայի դեմ խաղին չեմ մասնակցի: Հաջորդ խաղին ևս մեծ է հավանականությունը, որ չեմ լինի: Թիմում ընդհանուր մթնոլորտը շատ լավ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախաղային մամուլի ասուլիսին ասել է Ղազարյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին մարտի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Իսլանդիայի հավաքականին: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին: Մինչ այս աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում Խոակին Կապառոսի սաները նվազագույն հաշվով հաղթել էին Լիխտենշտեյնին: