Դիբալան չի ցանկանում լքել Թուրինը
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան ամռանը չի ցանկանում լքել Թուրինը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Հաղորդվում է, որ դա տեղի կունենա, եթե թուրինյան ակումբն արգենտինացուն նոր ֆինանսական պայմաններով պայմանագիր առաջարկի: Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թ: Նախորդ ամռանը «Յուվեն» 27-ամյա արգենտինացուն առաջարկել էր 10 մլն եվրո աշխատավարձով պայմանագիր, սակայն Դիբալան մերժել է: Կար նաև տեղեկություն, որ ակումբն ամռանը ցանկանում է վաճառել Պաուլոյի տրանսֆերը:
Դիբալան «Յուվենտուսում» է 2015 թ-ից: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 11 խաղում նա դարձել է 2-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: