Մոսկվան ընդգրկվել է ամենամաքուր օդ ունեցող մայրաքաղաքների ցանկում
Մոսկվան 2020 թվականին ընդգրկվել է 30 լավագույն մայրաքաղաքների ցանկում, որոնք աչքի են ընկնում մաքուր օդով: Այն առաջ է անցել այնպիսի մայրաքաղաքներից, ինչպիսիք են Փարիզը, Բեռլինը:
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդագրություն է զետեղված Մոսկվայի քաղաքապետի պաշտոնական կայքում:
Ցանկը կազմվել է մթնոլորտում մանր մասնիկների (PM2.5)-ի առկայության մասին տվյալների հիման վրա: Այդ ցուցիչները ստացվում են ցամաքային կայանների մոնիթորինգի արդյունքում, որը փոխանցվում է IQAir առցանց հարթակի միջոցով:
Ընդհանուր առմամբ, ցանկում ներառված է 92 քաղաք: