Մի քանի օրից կրկին ԱԱԾ-ն նոր տնօրեն կունենա. ArmLur.am
Անդրանիկ Սիմոնյանին մի քանի օր անց նշանակելու են ԱԱԾ փոխտնօրեն, որից հետո էլ կնշանակեն ԱԱԾ տնօրեն , ինչպես եղավ Արգիշտի Քյարամյանի դեպքում: Այս մասին հայտնում է Armlur.am-ը:
Քիչ առաջ ArmLur.am-ը հայտնել էր, որ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել դատավոր Անդրանիկ Սիմոնյանը, որը դատական համակարգում աչքի է ընկել նիստեր չկայացնելով եւ առհասարակ աշխատանքի չներկայանալով:
Սակայն Armlur.am-ին հասած տեղեկությւնների համաձայն՝ Սիմոնյանին պատահական չեն նշանակել Կոմիտեի նախագահի տեղակալ: Մեր հավաստի տեղեկություններով դատավոր Անդրանիկ Սիմոնյանին մի քանի օր անց նշանակելու են ԱԱԾ փոխտնօրեն, որից հետո էլ կնշանակեն ԱԱԾ տնօրեն, ինչպես եղավ Արգիշտի Քյարամյանի դեպքում :
Ասել է թե՝ նրան Կոմիտեի նախագահի տեղակալ նշանակելը այլ նպատակներ է հետապնդում:
Հիշեցնենք, որ Armlur.am-ը գրել էր, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանը երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Եվ սա այն դեպքում, երբ վերջին շրջանում դատավորը գրեթե աշխատանքի չէր հաճախում եւ նրա իրավասության տակ գտնվող քրեական գործերով դատական նիստերն այդպես էլ չէին կայանում: Որպես պատճառաբանություն նշվում էր դատավորի ծանրաբեռնվածությունը, սակայն պատճառն իրականում նրա աշխատանքի չներկայանալն էր:
Եվ ահա, այսպիսի դատավորը, որն անգամ դատական նիստերին չի հաճախում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվում է քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: