Բրիտանուհին իր հղիության մասին իմացել է հենց ծննդաբերության ժամանակ (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի Օքսֆորդ քաղաքի բնակչուհին իր հղիության մասին իմացել է ծննդաբերության ժամանակ, գրում է Daily Mail-ը։
Ինչպես մանրամասնում է պարբերականը, 9 ամիս շարունակ 27-ամյա Քլեր Ուայզմանը չի իմացել՝ հղի է, նրա որովայնը չի մեծացել և նա չի ունեցել հղիության նախանշաններ ու շարունակել է ապրել բնականոն կյանքով։
Խոհանոցում, երբ աղջկա ինքնազգացողությունը վատացել է, նա կանչել է մորը և րոպեներ անց ծննդաբերել տղա երեխայի:
«Մայրս բղավում էր։ Մի քանի րոպե անց լույս աշխարհ եկավ երեխան։ Այդ ամենն այնքան անիրական էր թվում»,-խոստովանել է կինը՝ վերհիշելով երկու տարի առաջ տեղի ունեցած դեպքը։
Նշվում է, որ փոքրիկ Ֆինլին ծնվել է 3.4 կգ քաշով։