Փաշինյանը գեներալիտետին ասել է, որ քանի ինքը իշխանության լինի, 44-օրյա պատերազմի հետ կապված որևէ քննիչ հանձնաժողով չի ստեղծվելու, որևէ քննություն չի ընթանալու. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հետ կապված իրավական կազուսը ոչ միայն լուծում չի ստանում, այլև գնալով խորանում է: Օրերս էլ Նիկոլ Փաշինյանը զինված ուժերի բարձրագույն սպայակազմին ներկայացրեց ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին: Այս հանդիպման հետ կապված ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել «Փաստ» թերթին: Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը գեներալիտետին ասել է, որ քանի ինքը իշխանության լինի, 44-օրյա պատերազմի հետ կապված որևէ քննիչ հանձնաժողով չի ստեղծվելու, որևէ քննություն չի ընթանալու:
Զինվորականներին ասվել է, որ նրանք հանգիստ լինեն, Արտակ Դավթյանին ընդունեն որպես ԳՇ պետ, իրենք իրենց մեջ քննարկեն, հասկանան պատերազմի հետ կապված թերություններն ու սխալները և պարզապես աշխատեն դրանք շտկելու ուղղությամբ: Ըստ կուլիսներում պտտվող խոսակցությունների, նաև սա է դարձել բարձրագույն սպայակազմի՝ հատկապես վերջին օրերին առավել լոյալ պահվածքի պատճառը, չնայած, մեր տեղեկություններով, գեներալիտետի զգալի մասը շարունակում է մնալ նույն կարծիքին: Հիշեցնենք, որ դեռևս փետրվարի 25-ին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարությամբ էր հանդես եկել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: