Ոճային մայրիկ․ Սիրուն Մինասի լուսանկարը
Պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Սիրունը հետաքրքիր հագուստ է կրում։ Նա հավաքել է մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացրել են նուրբ աքսեսուարները՝ ականջօղերը։
Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Սիրունը պատկերված էր ամուսնու հետ։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ Սիրունը դասական կերպարում էր. նա ծաղկավոր զգեստ էր ընտրել ու արտահայտիչ շպար ընտրել։ Երիտասարդ մայրիկը լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրանց դրական խոսքեր էին ուղղել. «Գեղեցիկ զույգ», «անսահման սեր եւ երջանկություն ձեզ»։