«Լացիոյի» նախագահը որակազրկվել է 7 ամսով, ակումբը տուգանվել է 150 հազար եվրոյով
Իտալական «Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն որակազրկվել է 7 ամսով կորոնավիրուսի համավարակի կանոնները խախտելու համար, հաղորդում է ANSA-ն։
Մեկ տարով աշխատանքից զրկվել են ակումբի բժիշկներ Ֆաբիո Ռոդիան ու Իվո Պուլչինին։ Ակումբը տուգանվել է 150 հազար եվրոյով։ «Լացիոն» խուսափել է Իտալիայի առաջնությունում միավորների կորստից։
Հետաքննության ընթացքում հաստատվել են Լոտիտոյի եւ ակումբի բժշկական բրիգադի կողմից կանոնների խախտումները։ Ակումբը թաքցրել է կորոնավիրուսի դրական թեստեր եւ չի մեկուսացրել վարակված խաղացողների՝ թույլ տալով մարզվել ընդհանուր խմբում։
«Լացիոն» պաշտոնական կայքում հայտարարել է, որ կբողոքարկի որոշումը։