Եվրոպան ծրագրում է մինչև ամառ դառնալ ամենամեծ քանակությամբ հակակորոնավիրուսային պատվաստանյութ արտադրող աշխարհամասը. Մակրոն
Եվրոպան ծրագրում է մինչև ամառ դառնալ ամենամեծ քանակությամբ հակակորոնավիրուսային պատվաստանյութ արտադրող աշխարհամասը, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Եվրոպան կարող է բավարար քանակությամբ պատվաստանյութ արտադրել, որպեսզի կարողանա ապահովել սեփական դիմադրողականությունը: Եվրոպան միակ աշխարհամասն է, որը պատվաստանյութի հարցում սեփական ռազմավարությունն ու դիվանագիտական մոտեցումն ունի:
Մակրոնի խոսքով՝ պատվաստանյութի հարցում համաշխարհայի նոր տիպի պատերազմ է սկսվել:
«Մենք Ռուսաստանի, Չինաստանի կողմից ապակայունացնող, պատվաստանյութի միջոցով ազդեցություն գործադրելու փորձեր ենք նկատում, այդ ֆոնին մենք ուզում ենք արտադրել այնքան պատվաստանյութ, որպեսզի բավարարենք մեր պահաջմունքները»,- նշել է Մակրոնը: