Moderna-ն հետաձգել է հակակորոնավիրուսային պատվաստանյութի մատակարարումը Կանադա
Moderna ամերիկյան ընկերությունը հետաձգել է հակակորոնավիրուսային պատվաստանյութի 590,4 հազար դեղաչափի մատակարարումը Կանադա՝ որակի վերահսկողության ուշացման պատճառով:
Այս մասին իր թվիթերյան պաշտոնական էջում հայտարարել է Կանադայի քաղաքացիական ծառայության և գնումների նախարար Անիտա Անանդը:
Ընկերությունը մանրամասնել է, որ դեղաչափերը կուղարկվեն ոչ ուշ, քան հաջորդ հինգշաբթի: Բացի այդ, Moderna-ն խոստացել է հաջորդ 855,600 դեղաչափի մատակարարման ամսաթիվը՝ ապրիլի 5-ը, չտեղափոխել:
Ընդհանուր առմամբ, Կանադան արդեն իսկ ստացել է 5,9 միլիոն դեղաչափ հակակորոնավիրուսային պատվատանյութ: Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից երկիր կմատակարարվի նաև ավելի քան 2,7 միլիոն դեղաչափ պատվաստանյութ, որից 1,2 միլիոնը մշակել է Pfizer, իսկ 1,5 միլիոնը՝ AstraZeneca ընկերությունը: