Բարսելոնան, ամենայն հավանականությամբ, երկու նոր խաղացող կունենա
«Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայն ու «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումը մոտ են «Բարսելոնա» տեղափոխությանը։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Հաղորդվում է, որ ակումբը ֆուտբոլիստների հետ 3 տարվա պայմանագրի համաձայնություն է ձեռք բերել։ Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հոլանդացի խաղացողները ազատ գործակալի կարգավիճակ ձեռք կբերեն։
Գործարքն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է, որ «Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը տա իր համաձայնությունը։