Պոլսահայերը կրկին դատի են տվել Թուրքիայի ՆԳՆ-ին
Պոլսահայերը շարունակում են համայնքի հոգևոր առաջնորդ ընտրելու ուղիներ փնտրել:
Պոլսահայ համայնքի զգալի հատվածը շարունակում է իրավական ուղիներ փնտրել համայնքի հոգևոր առաջնորդ ընտրելու համար: Ներքին գործերի նախարարության դեմ երկրորդ հայցն է ներկայացվել դատարան. պահանջում են չեղարկել փետրվարի 5-ին պատրիարքարանի գերագույն խորհրդին ուղարկված նամակը, որով իշխանությունները շարունակում են Սրբազան Աթեշյանին համարել պատրիարքի փոխանորդ և չեն ընդունում պատրիարքական ընտրությունների ուղղությամբ ձեռնարկված քայլերը: