Lamborghini Urus-ը Բայկալ լճի սառույցի վրա արագության համաշխարհային ռեկորդ է սահմանել (լուսանկարներ)
Lamborghini Urus-ը Բայկալ լճի սառույցի վրա արագության համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Այս մասին հայտնել է իտալական սուպերմեքենաներ արտադրող ընկերության մամուլի ծառայությունը։
Ռեկորդը սահմանվել է «Արագության օրեր» (Days of Speed) ամենամյա փառատոնի ժամանակ։ Ավտոմեքենայի ղեկին եղել է Անդրեյ Լեոնտևը, ով մարզումներից մեկի ժամանակ գրանցել է ժամում մինչև 302 կմ արագություն, իսկ պաշտոնական մրցման ժամանակ՝ 298 կմ/ժ արագություն․ հենց այա արդյունքն էլ գրանցվել է միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի (FIA) կողմից։
Այսպիսով, Lamborghini Urus-ը գերազանցել է ամերիկյան Jeep Grand Cherokee Trackhawk-ի՝ 2019 թվականին «Արագության օրեր» փառատոնի ժամանակ սահմանած ռեկորդը՝ ժամում մինչև 280 կմ արագություն։