Սթիվ Ջոբսի աշխատանքի տեղավորման հարցաթերթիկն աճուրդով վաճառվել է ավելի քան 221 000 դոլարով (լուսանկար)
Աճուրդի ժամանակ վաճառվել է Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի աշխատանքի տեղավորման համար լրացրած հարցաթերթիկը:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, 1973 թվականին ձեռագիր լրացված մեկ էջանոց փաստաթուղթը վաճառվել է Charterfields ընկերության կազմակերպած աճուրդում 162 000 ֆունտ ստերլինգով (221 842 դոլար):
Ամենայն հավանականությամբ, Ջոբսն այն լրացրել է Օրեգոն նահանգի Փորտլենդ քաղաքի Ռիդ քոլեջը թողնելուց հետո: Մեկ տարի անց նա աշխատանքի է տեղավորվել որպես տեխնիկական մասնագետ Atari ընկերությունում, որտեղ աշխատել է Սթիվ Վոզնյակի հետ միասին: Դրանից հետո նրանք հիմնել են Apple ընկերությունը 1976 թվականին:
Հարցաթերթիկում Ջոբսը նշել է «համակարգիչների և և հաշվիչների» հետ աշխատելու փորձը, ինչպես նաև հատուկ գիտելիքները էլեկտրոնային տեխնոլոգիաների և թվային նախագծման ոլորտում: