Փաշինյանի՝ Գավառ կատարած այցի ժամանակ Սարուխան գյուղի բնակչին վարչապետի ֆոնդից փոխանցվել է 50.000 դրամ՝ որպես դրամական աջակցություն. Yerkir.am-ը հրապարակել է անդորագիրը
Yerkir.am-ի տնօրինության տակ է հայտնվել Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած քաղաքացիներից մեկի՝ Գավառի Սարուխան գյուղի բնակիչ Ռեփսիկ Սարդարյանի անդորրագիրը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանի՝ Գավառ այցի ժամանակ Ռեփսիկ Սարդարյանին վարչապետի ֆոնդից փոխանցվել է 50.000 դրամ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նշված գումարը փոխանցվել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի միջոցով, անդորագրի «նպատակ» դաշտի դիմաց նշված է․ «Տրանզիտ OLDTRANS 1 Դրամական աջակցություն վարչապետի ֆոնդից Ռեփսիկ Սարդարյանին»:
Նիկոլ Փաշինյանը Գավառ այցելել է մորտի 9-ին, քաղաքացու կողմից այն կանխիկացվել է բանկի՝ Գավառի («Կամո») մասնաճյուղից՝ Փաշինյանի հետ հանդիպումից երեք օր անց: