Լավրովը Սեուլից վերադառնալիս ինքնաթիռում նշել է անցած ծննդյան տարեդարձը (լուսանկարներ)
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հարավային Կորեա կատարած աշխատանքային այցից վերադառնալիս ուշացումով նշել է ծննդյան տարեդարձը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Սեուլից Մոսկվա հետդարձի ճանապարհին Սերգեյ Լավրովը լրագրողական թիմի հետ նշել է անցած ծննդյան տարեդարձը: Այն նույն թիմի հետ, որը նրան նվիրել էր ողջ աշխարհն անցած դիմակը՝ «գրողի տարած կարանտին» գրությամբ»,- գրել է Զախարովան՝ հրապարակելով ինքնաթիռում արված լուսանկարները, որում Լավրովն ու մյուսները համտեսում են իր ծննդյան տորթը:
Հիշեցնենք, որ հումորային գրությամբ դիմակով Լավրովին լրատվամիջոցները մարտի 22-ին նկատել էին Չինաստանի Գուիլի քաղաքում: Նշենք, որ մարտի 21-ին լրացել է դիվանագետի 71-ամյակը: