Պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի առցանց աճուրդում կվաճառվի 46 ստեղծագործություն
Կիրակի տեղի կունենա աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող Արա Գյուլերի մրցանակակիր աշխատանքների առցանց աճուրդը, որի ժամանակ վաճառքի կդրվի 46 ստեղծագործություն: Այս մասին տեղեկացնում է Anadolu լրատվական գործակալությունը:
Արվեստի գործերի հավաքորդ, Ստամբուլի աճուրդային տան սեփականատեր Ուգուր Եգինը հայտնել է, որ Արա Գյուլերի այս քանակով ստեղծագործությունները նախկինում երբեք աճուրդի չեն դրվել Թուրքիայում:
«Ստամբուլի աչք» անունը ստացած հանրահայտ լուսանկարչի գործերը կվաճառվեն 400-4000 թուրքական լիրայով «58-582 դոլար):
Ստամբուլում գտնվող Արա Գյուլերի լուսանկարչության թանգարանն առաջարկում է օրիգինալ գործերի պատճեններ:
Հուլիսի 12-ին նախանշված աճուրդն անցկացվում է առցանց՝ կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու նպատակով: