Պոլսահայ բժիշկն ընդգրկվել է Էրդողանի կուսակցության գործադիր կոմիտեի կազմում
Թուրքիայում տեղի է ունեցել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) 7-րդ մեծ համագումարը՝ փոխանցում է Ermenihaber-ը:
Համագումարի ժամանակ ներկայացվել է նաև կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամների թարմացված ցանկը, որը 50 հոգուց ընդլայնվել է 75-ի:
Նոր կազմում տեղ է գտել նաև պոլսահայ գործիչ, մասնագիտությամբ բժիշկ Սևան Սըվաջըօղլուն:
Արմատներով արաբկիրցի (Մալաթիայի նահանգ) Սըվաջըօղլուն ծնվել է Ստամբուլում, սովորել Ստամբուլի համալսարանի Բժշկական ֆակուլտետում, մասնագիտացել օրթոպեդիկ վիրաբուժության ոլորտում:
Աշխատել է Ստամբուլի «Սուրբ փրկիչ» հայկական հիվանդանոցի ու «Աջըբադեմ» հիվանդանոցի օրթոպեդիայի ու վնասվածքաբանության բաժանմունքներում: