Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթի հետ ամուսնալուծության ֆոնին նոր լուսանկարներ է հրապարակել ծովափնյա հանգստից (լուսանկարներ)
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել ծովափնյա հանգստից, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հիշեցնելով, որ աստղն այս պահին զբաղվում է ամուսնալուծության գործընթացով։
Լուսանկարներում 40-ամյա հեռուստաաստղը կրում է սև լողազգեստ և սև արևային ակնոցներ, որոշ նկարներում իր տեսքն ամբողջացնելով արևային գլխարկով։ Աստղը վայելում է հանգիստը ցանցաճոճի վրա։
Մինչդեռ հեռուստաաստղի մայրը՝ Քրիս Ջեները ասել է, որ SKIMS KKW Beauty և KKW Fragrance ապրանքանիշերի հիմնադիրը բարդ ժամանակաշրջան է ապրում և նշել, որ չի հասկանում, թե ինչպես է հեռուստաաստղը հաղթահարում ամուսնալուծության հետ կապված սթրեսը։
«Ես գիտեմ, որ նա չի ուզում տեսախցիկերի առջև խոսել դրա մասին», – նշել է Քրիս Ջեները։
Բրիտանական պարբերականը բազմիցս շեշտել է, որ հակառակ անձնական կյանքի դժվարություններին, Քիմ Քարդաշյանը շարունակում է աշխատել և նոր ապրանքատեսակներ ստեղծել։ Անդրադառնալով զույգի ամուսնալուծությանը՝ Daily Mail-ը ներկայացրել է զույգի պատմությունը: Զույգը հանդիպել է 2004 թվականին՝ տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։ Այդ ընթացքում Քիմն ամուսնացած էր Դեյմըն Թոմասի հետ, իսկ Քանյեն հանդիպում էր մոդել Ալեքսիս Ֆայֆըրի հետ։ 2008 թվականին Քանյեն Քիմին հրավիրել է իր նախագծում նկարահանվելու, որը սակայն ավարտին չի հասցվել։
2011 թվականին Քիմը նշանադրվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի աստղ Քրիս Համֆրիի հետ, սակայն զույգի ամուսնությունը տևել է ընդհամենը 72 օր։
2012 թվականին՝ իրենց առաջին հանդիպումից 8 տարի անց, Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը սկսել են հանդիպել և Կաննի կինոփառատոնին միասին են ներկայացել և ավելի ուշ հայտարարել, որ երեխայի են սպասում։
Զույգի առաջնեկը ծնվել է 2013 թվականին, որից հետո զույգը նշանադրվել է։
Աստղային հարսանիքը տեղի է ունեցել 2014 թվականին Իտալիայում։
2015, 2017 և 2018 թվականներին զույգը կրկին ծնող է դարձել։
Զույգի հարաբերությունները սկսել են վատանալ 2020 թվականին։ Եվ ամուսնալուծության մասին լուրերը Քիմ Քարդաշյանի կողմից հաստատվել են 2021 թվականին։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ներկայում Քիմ Քարդաշյանը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը: