«Կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո Պուտինն իրեն լավ է զգում»․ Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալուց հետո իրեն լավ է զգում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Ոչ, նախագահը կողմնակի բարդություններ չունի, նա իրեն լավ է զգում, լավ է ընդունել պատվաստանյութը», - ասել է Կրեմլի մամուլի խոսնակը:
Երեքշաբթի հաղորդվել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Միևնույն ժամանակ, Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը չի բացահայտի, թե կորոնավիրուսի դեմ ռուսական որ պատվաստանյութն է ներարկվել Պուտինին։ Պեսկովը հավելել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական երեք պատվաստանյութերն էլ հուսալի են։