Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների հետ այցելել է Անդրանիկ Մարգարյանի շիրիմին
Կոմիտասի անվան պանթեոնում ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառում էր:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Հայաստանի Հանրապետական» կուսակցության անդամներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Անդրանիկ Մարգարյանի շիրիմին:
Նշենք, որ Անդրանիկ Մարգարյանը 2001 թվականից մինչև 2007 թվականը զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը: 1993-1997 և 1998-2005 թվականներին եղել է «Հայաստանի Հանրապետական» կուսակցության խորհրդի նախագահ, իսկ 1997-1998 թվականներին եղել է «Հանրապետական կուսակցության» նախագահ, 2005-ին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ:
Անդրանիկ Մարգարյանը 1998 թվականից Երկրապահ կամավորական միության անդամ էր, այնուհետև՝ ԵԿՄ վարչության անդամ։
2007թ. մարտի 25-ին հանկարծամահ է եղել սրտի կաթվածից:
իկ Մարգարյանի մահվանից հետո վարչապետ է դարձել Սերժ Սարգսյանը: