Արքայազն Հարին ԶԼՄ-ների ապատեղեկատվության դեմ պայքարի ԱՄՆ հանձնաժողովի անդամ է դարձել
Բրիտանական արքայազն Հարին դարձել է Ասպենի ինստիտուտում ԶԼՄ-ների ապատեղեկատվության դեմ պայքարի ԱՄՆ հանձնաժողովի անդամ: Այս մասին ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Վեց ամսվա ընթացքում հանձնաժողովը կուսումնասիրի Միացյալ Նահանգներում ԶԼՄ-ները և հասարակական կյանքի ոլորտները: Դրանից հետո կներկայացվեն առաջարկություններ կեղծ տեղեկատվության, այդ թվում՝ ամերիկյան ընտրությունների և կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ:
Ինրպես ասվում է հայտարարության մեջ՝ արքայազն Հարին «փորձում է ուշադրություն հրավիրել աշխարհի առջև ծառացած ամենալուրջ մարտահրավերների պատճառների վրա»:
Հանձնաժողովում ընդգրկված են 15 հոգի, այդ թվում շախմատիստ Գարի Կասպարովը և Քեթրին Մերդոկը, որը մեդիա մագնատ Ռուպերտ Մերդոկի որդիներից մեկի կինն է, ինչպես նաև նախկին պաշտոնյաներ, հասարակական գործիչներ, իրավապաշտպաններ, լրագրողներ և կիբերանվտանգության մասնագետներ: