Ավստրիայի բնակիչներին կարգելվի տնից դուրս գալ առանց հարգելի պատճառի
Ավստրիայի առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերը հայտարարել է, որ իշխանությունները որոշել են խստացնել երկրում սահմանափակող միջոցառումները Զատկի արձակուրդների ընթացքում՝ ապրիլի 1-ից 6-ը, շարունակվող կորոնավիրուսային համավարակի ֆոնին:
Նման փոփոխությունների պատճառը, նրա խոսքով, նոր տիպի կորոնավիրուսի դեպքերի աճն է եղել:
Որոշման կապակցությամբ, ինչպես նշել է նախարարը, դաշնային Վիեննայի, Բուրգենլանդի և Ստորին Ավստրիայի դաշնային հողերում կփակվեն սպասարկող ձեռնարկությունները, ինչպես նաև խանութները, բացառությամբ դեղատների և մթերային սուպերմարկետների:
Նրա խոսքով՝ մարդաշատ վայրերում գտնվելու դեպքում քաղաքացիները պետք է FFP2 տիպի պաշտպանիչ դիմակներ կրեն։