Ֆրանսիայի ՆԳՆ-ն ավելի քան վեց հոգանոց խմբերով հավաքվելու արգելք է սահմանել
Ֆրանսիայի ՆԳՆ-ն շինություններից դուրս ավելի քան վեց հոգանոց խմբերով հավաքվելու արգելք է սահմանել՝ կապված շարունակվող համավարակի հետ: Այս մասին գերատեսչությունը հայտարարել է չորեքշաբթի օրը:
Ըստ Agence France-Presse-ի, երկրի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը համապատասխան հեռագիր է ուղարկել ոստիկանության պրեֆեկտներին: Հրամանում ընդգծվում է, որ արգելքը տարածվում է ոչ միայն այն 16 դեպարտամենտների վրա, որոնցում անցած շաբաթ կարանտին էր մտցվել, այլ Ֆրանսիայի ամբողջ տարածքի վրա: