Արմինկան՝ ամառային կերպարում
Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որում ամառային կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի զգեստ է կրում։ Արմինկան արձակել է մազերն ու կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ ակնոց եւ գլխարկ։ Երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Արմինկան վառ գույնի տոպ էր կրում եւ սպիտակ տաբատ։ Արմինկան սպիտակ լայնեզր գլխարկ էր կրում եւ արեւային ակնոց։ «Սուրճս պատրաստվում է, եթե ինչ»,- հրապարակման մեկնաբանություններում կատակել էր երգչուհին, իսկ հետեւորդները նրան հոճայախոսություններ էին գրել. «Գեղեցկուհի»: