«Սիրտս ամբողջ կյանքում այնտեղ կլինի»․ Քրիս Ջեները խոստովանել է, որ կցանկանար վերադառնալ այն առանձնատուն, որտեղ ապրել է հանգուցյալ ամուսնու՝ Ռոբերտ Քարդաշյանի հետ
Keeping Up With The Kardashians իրապատում շոուի աստղ Քրիս Ջեներն իր կյանքի ընթացքում գնել է ավելի քան տասներկու շքեղ առանձնատուն, սակայն The Wall Street Journal-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ իր ամենասիրելի տունը Բևեռլի Հիլզում գտնվող առանձնատունն է, որտեղ ապրել է նախկին ամուսնու՝ հանգուցյալ Ռոբերտ Քարդաշյանի հետ։
«Ես դեռ ցանկանում եմ վերադառնալ Բևեռլի Հիլզի իմ տուն։ Իմ սիրտն ամբողջ կյանքում այնտեղ կլինի»,- ասել է Ջեները։
Քրիս Ջեները և ամերիկահայ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը, որը քաղցկեղի դեմ ամիսներ տևած պայքարից հետո մահացել է 2003-ին, ամուսնացել են 1978 թվականին և ունեն 4 երեխա՝ Քիմ, Քլոյե, Քորթնի և Ռոբ Քարդաշյանները։ Զույգը բաժանվել է 1991-ին։
Հարցազրույցի ընթաքում Քարդաշյան-Ջեներ ընտանիքի մայրը նաև խոստովանել է, որ հատկապես վերջին տարիներին սկսել է հասկանալ, որ կյանքում նյութական արժեքներին պետք չէ առաջնահերթություն տալ։
«Այն ամենը, ինչով մենք մեզ շրջապատում ենք կյանքում, այնքան էլ կարևոր չէ, որքան ես ժամանակին մտածում էի»,- հավելել է նա։