87 տարեկանում մահացել է դերասան Ջորջ Սիգալը (լուսանկարներ)
87 տարեկանում վախճանվել է հոլիվուդյան դերասան, «Ոսկե գլոբուս» մրցանակի կրկնակի դափնեկիր Ջորջ Սիգալը, հայտնում է Deadline-ը՝ վկայակոչելով դերասանի կնոջը:
«Մեր ընտանիքը խորը վշտով հայտնում է, որ այսօր առավոտյան Ջորջ Սիգալը մահացել է շունտավորման վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով»,-իր հայտարարության մեջ ասել է Սոնյա Սիգալը։
Ջորջ Սիգալն իր դերասանական կարիերայի ընթացքում առաջադրվել է «Օսկար» և BAFTA մրցանակների, «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության կրկնակի դափնեկիր է։ Առաջին հաջողությանը հասել է 1965 թվականին Սթենլի Կրամերի «Հիմարների նավը» տրագիկոմեդիայից հետո։ Մեկ տարի անց Սիգալն «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» դրամայում կատարած դերի համար առաջադրվել է «Օսկարի»։
Հետագայում հաջորդել են հաջողակ դերեր «Քվիլերի մեմորանդում» (1966 թ.), «Ռեմագենյան կամուրջ» (1969 թ.), «Բու և կատվիկ» (1970 թ.), «Սիրել» (1970 թ.), «Գողացված քար» (1972 թ.) և «Դիքի և Ջեյնի զվարճալի արկածները» (1977 թ.) ֆիլմերում։