ԱՄՆ-ում կարծում են, որ Վրաստանում ներքաղաքական ճգնաժամը լուծելու հարցում իշխանությունների և ընդդիմության անկարողությունը խոչընդոտում է Թբիլիսիի եվրաատլանտյան ինտեգրացիայի ձգտումներին
Վրաստանի իշխանությունների և ընդդիմության միջև քաղաքական ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ համաձայնության բացակայությունը խոչընդոտում է Թբիլիսիի եվրաատլանտյան ինտեգրացիայի ձգտումներին, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջորջ Քենթը:
«Վրաստանի քաղաքական առաջնորդները պետք է քաղաքական կամք դրսևորեն այս ճգնաժամը հանգուցալուծելու համար: Թե՛ հաջողության, թե՛ ձախողման պատասխանատվությունը նրանց ուսերին է, իսկ իշխող կուսակցության և ընդդիմության անկարողությունը հանգուցալուծման հասնելու հարցում Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման ձգտումներն են հարվածի տակ դնում»,- ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեում անցակցված լսումների ժամանակ հայտարարել է Բլինքենի օգնականը:
Վրաստանում նախորդ տարվա նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ընդդիմությունը հրաժարվում է ընդունել՝ մեղադրելով իշխանությանը ձայների հաշվարկը կեղծելու համար: Մանդատներ ստացած ընդդիմադիրների մի մասը հրաժարավում է աշխատել խորհրդարանու: Իրավիճակն էլ ավելի է սրվել փետրվարի 23-ին ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիայի ձերբակալվելուց հետո: Այդ օրվանից մինչ այժմ ընդդիմությունը բողոքի ակցիաներ է անցկացնում՝ պահանջելով ազատ արձակել Մելիային ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել: