Ովքե՞ր են 2013-ի ամենասեքսուալ աստղերը (լուսանկարներ)
ԶԼՄ-ները սիրում են ամեն տարի պատասխանել հետևյալ հարցին`«Ովքե՞ր են ամենասեքսուալ աստղերը»: Իսկ աստղերն էլ իրենց հերթին ամեն ինչ անում են ամենացանկալիների ցուցակում հայտնվելու համար:
Empire ամսագիրն, օնլայն քվեարկության արդյունքում պարզել է, որ 2013-ի ամենասեքսուալ աստղերն են Էմմա Ուոթսոնն ու Բենեդիկտ Քամբերբեթչը:
Բրիտանացիների կարծիքով դերասանուհի Էմմա Ուոթսոնն առանձնանում է մյուսներից իր «ինտելեկտուալ գեղեցկությամբ», իսկ դերասան Քամբերբեթչն ունի չափազանց գայթակղիչ ձայն:
Ցանկալիների ցուցակում են հայտնվել նաև Անջելինա Ջոլին -րդ հորիզոնական, Ռոբերտ Պատիսոնը` 7-րդ հորիզոնական և այլոք: