Մխիթարյանն ու ևս 9 աստղեր, ովքեր արժանի են խաղալ Աշխարհի առաջնութունում
Այսօր մեկնարկում է ԱԱ-2022 Եվրոպական գոտու նախընտարակ փուլը։ ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը նյութ է հրապարակել 10 ֆուտբոլիստների մասին, ովքեր արժանի են մասնակցել առաջիկա Աշխարհի առաջնությանը։
Այս ցուցակում ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։
«Դորտմունդի «Բորուսիայի», «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Արսենալի» նախկին կիսապաշտպանը Ա սերիայի այս մրցաշրջանի լավագույն խաղացողներից մեկն է:
Հայաստանը երբեք մոտ չի եղել խոշոր մրցաշարի դուրս գալուն, բայց նրանք հինգ խաղում անպարտելի էին և որոշ տպավորիչ արդյունքներ են գրանցել ՈՒԵՖԱ-ի ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում, ինչպիսիք են Հունաստանի նկատմամբ 3-2 հաշվով հաղթանակը և Բոսնիա և Հերցեգովինայի 4-2 հաշվով հաղթանակը»,- գրում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
Նշենք, որ Հայաստանի առանցքային ֆուտբոլիստների շարքում ՖԻՖԱ-ն նշել է նաև Վահան Բիչախչյանին և Սարգիս Ադամյանին:
Մխիթարյանից բացի այս ցանկում են հայտնվել նաև նրա նախկի թիմակից Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը, Գարեթ Բեյլը, Յան Օբլակը, Վիրջիլ վան Դեյկը, չինացի Վու Լեյը, կանադացի Ատիբա Հատչինսոնը, ինչպես նաև Վիլֆրեդ Զահան, Դուվան Զապատան և Գորան Պանդևը։