Ռուսաստանն առաջարկել է Թուրքիային վերականգնել մի քանի անցակետերի աշխատանքը Իդլիբում եւ Հալեպում
Ռուսաստանը Թուրքիային առաջարկել է մարտի 25-ից վերականգնել մի քանի անցակետերի աշխատանքը Իդլիբում եւ Հալեպում` բարդ մարդասիրական իրավիճակի պատճառով, հայտնել է Սիրիայում Թշնամական կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Կարպովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքներում Թուրքիայի զինված ուժերի կողմից վերահսկվող մարդասիրական ծանր իրավիճակի հետ կապված՝ Թշնամական կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը թուրքական կողմին առաջարկներ է ուղարկել՝ Իդլիբի դեէսկալացման գոտում «Սերակաբ» եւ «Միզնազ» եւ Հալեպի նահանգի Էլ-Բաբ բնակավայրի տարածքում «Աբու Զեյդին» անցակետերի աշխատանքը վերականգնելու մասին»,- ասել է նա:
Կարպովի խոսքով՝ առաջարկվում է մարդասիրական բեռների ընդունումը եւ փախստականների ելքը մարտի 25-ից կազմակերպել։