Ինչու է «Կյանքի խոսքի» ղեկավար Արթուր Սիմոնյանը 4 ամիս անց ԱՄՆ-ից շտապ վերադարձել. «Իրավունք»
««Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ «Կյանքի խոսք» աղանդավորական կառույցի ղեկավար Արթուր Սիմոնյանը շուրջ 4 ամիս ԱՄՆ-ում գտնվելուց հետո շտապ վերադարձել է Երևան: Ըստ նույն լուրերի՝ պատճառն առաջիկա հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններն են և հստակեցումը, թե ում է սատարելու «Կյանքի խոսքը», իհարկե, ներքին կարգով:
Ի դեպ, «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ նախագահ, Ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության «Ազգային ճակատի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը հատուկ ծառայությունների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ Հայաստանում գրանցված է մոտ 67 կրոնական կազմակերպություն, այդ թվում՝ 53 աղանդ:
«Մեր հատուկ ծառայություններն անտարբերության են մատնել այն հանգամանքը, որ մորմոնները և «Կյանքի խոսքը» ներկայացուցչություն ունեն Թուրքիայում: Ավելին՝ այդպիսի ներկայացուցչություն կա նաև Ադրբեջանում, որի ղեկավար Ռասիմ Խալիլովի հետ հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արթուր Սիմոնյանն ունի բավական մտերիմ հարաբերություններ:
Հավելեմ նաև, որ ժամանակը ցույց տվեց, թե «Կյանքի խոսքի» Արթուր Սիմոնյանն ինչպիսի կոմպրոմատների մեծ տրցակ ունի մի շարք պաշտոնատար անձանց վերաբերյալ: Բոլորը հիշում են դերասանուհի Անժելա Սարգսյանի դեպքը, երբ սոցցանցերում էին հայտնվել նրա բաց լուսանկարները: Դրա նպատակն այն չէր, որ նստեցնեին մի նկարչի, այլ ցույց տալը, որ այդպիսի լուսանկարներ ունեն բոլոր այն պաշտոնատար անձինք, ովքեր անցել են իրենց ճանապարհով»,- զգուշացնում է Ամարյանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: