Էրդողանն էլ, Ալիևն էլ շատ լավ գիտեն, որ ՀՀ-ի դեմ որևէ քայլ ՌԴ-ն անպատասխան չի թողնի. Սյունիքի, Զանգեզուրի հատվածում ռազմական գործողություններ ես գոնե մոտ ապագայում բացառում եմ․ Մովսես Հակոբյան. «Իրավունք»
«Թեև վերջին ժամանակներս միայն հաճախակիանում են նոր պատերազմի մասին խոսակցությունները, սակայն «Իրավունքի» հետ զրույցում ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը միանգամայն այլ կարծիք հայտնեց: Անդրադառնալով նոր պատերազմի վտանգին՝ գեներալը վստահություն հայտնեց.
-Աբսուրդի ժանրից են այն կանխատեսումները, թե իբր պատերազմի վտանգ կա: Այսօր ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն գնա նման արկածախնդրության: Բայց ոչ թե այն պատճառով, որ չեն կարող կամ չեն ուզում:
-Այսի՞նքն:
-Էրդողանն էլ, Ալիևն էլ շատ լավ գիտեն, որ Հայաստանի դեմ որևէ, առավել ևս՝ ռազմական քայլը Ռուսաստանն անպատասխան չի թողնի:
-Այսինքն՝ Սյունիքի, Զանգեզուրի մասով մտահոգություններ չունե՞ք:
-Մտահոգություններ ունեմ, բայց ռազմական գործողություններ նաև հենց այդ հատվածում ես գոնե մոտ ապագայում բացառում եմ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: