Տարոն Չախոյանը այս նկարը իբր օրվա կադր Բաղրամյան փողոցից. նկարն արված է Ուկրաինայում 2017թ . Dejavu
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը իր ֆեյսբուքյան էջում ապատեղեկատվություն է տարածել: Այս մասին բացահայտում է արել թելեգրամյան Dejavu ալիքը:
«Այս մարդկային կերպարանքով կենդանին՝ Տարոն Չախոյանը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է։ Իր էջով տարածում է այս նկարը իբր օրվա կադր Բաղրամյան փողոցից: Նկարն արված է Ուկրաինայում 2017թ:
Մնացածը լիրիկա է երևանյան թաղային հայհոյանքներով համեմված, որ հարգելով մեր հետևորդներին, չենք գրում: Դուք, ամեն մեկդ ազատ եք արտահայտվել ըստ Ձեր ցանկության և բառապաշարի»,- գրում է ալիքը: