«Քիմը, կարծես, պատրաստ է պատերազմի»․ Daily Mail-ն անդրադարձել է Քիմ Քարդաշյանի հրապարակած նոր լուսանկարներին
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել և, ինչպես նկատում է բրիտանական Daily Mail պարբերականը, գեղեցկուհին, կարծես, պատրաստ է պատերազմի:
40–ամյա աստղը լուսանկարներում կրում է զինվորական համազգեստի գունավորմամբ ու նախշերով զգեստ և երկարաճիտ կոշիկներ։ Քիմն իր տեսքն ամբողջացրել է շագանակագույն դիմահարդարմամբ։
Հեռուստաաստղի մայրը՝ Քրիս Ջեները ասել է, որ SKIMS KKW Beauty և KKW Fragrance ապրանքանիշերի հիմնադիրը բարդ ժամանակաշրջան է ապրում և նշել, որ չի հասկանում, թե ինչպես է հեռուստաաստղը հաղթահարում ամուսնալուծության հետ կապված սթրեսը։
«Մեր ընտանիքի լավն այն է, որ մենք իրար կողքի ենք և աջակցում ենք իրար, և մենք իրար շատ-շատ ենք սիրում։ Եվ ես ուզում եմ, որ երեխաները երջանիկ լինեն: Դա է իմ նպատակը», - ասել է Քրիս Ջեները։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ներկայում Քիմ Քարդաշյանը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը:
Հիշեցնենք որ, Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթ ամուսնացել են 2013 թվականին և ունեն 4 երեխա: