8033․ կորոնավիրուսով վարակված քաղաքացիների համար գործում է շուրջօրյա շտապօգնության հեռախոսահամար
COVID-19 դրական դեպքերի կամ հիվանդության ախտանշաններով քաղաքացիների համար գործում է շտապբուժօգնության` 8033 շուրջօրյա կարճ համարը, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:
Այսպիսով, «Covid-19» բնորոշ կլինիկայով կամ արդեն հաստատված պացիենտներին անհրաժեշտ առաջնային բուժօգնության միջոցառումները և հոսպիտալացումները կազմակերպելու համար պետք է զանգահարել 8033 հեռախոսահամարով:
Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերից առողջապահության նախարարությունը գործարկել է Covid սպասարկող շուրջօրյա շտապօգնության ծառայություն` հաշվի առնելով շտապ օգնության ծառայության ծանրաբեռնվածությունը:
Ծառայությունը հիմնականում գործում է Երևանում: