Թրամփի կրտսեր որդին տոնել է ծննդյան 15-ամյակը, ինչի կապակցությամբ մայրը և քույրը շնորհավորել են նրան և արխիվային լուսանկար հրապարակել (լուսանկարներ)
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր որդին՝ Բերոն Թրամփը, օրերս տոնել է ծննդյան 15-ամյակը, ինչի կապակցությամբ մայրը՝ նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփը և քույրը՝ Թիֆանի Թրամփը, սոցցանցերում շնորհավորել են նրան, գրում է Daily Mail-ը։
Հունվարին Սպիտակ տնից հեռանալուց հետո դեռահասն ապրում է ծնողների հետ՝ Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում գտնվող Մար-ա-Լագո կալվածքում։ Քաղաքում կորոնավիրուսի դեպքերի սրնթաց աճի ֆոնին սահմանված կարանտինի պայմաններում հայտնի չէ՝ ինչպես են նախկին նախագահն ու առաջին տիկինը նշել իրենց որդու ծնունդը, գրում է պարբերականը։
Մելանյա Թրամփը Twitter-ում փուչիկների լուսանկար է հրապարակել՝ գրելով․ «Շնորհավոր ծնունդդ, Բարոն Թրամփ»։
Մինչդեռ Դոնալդ Թրամփի կրտսեր դուստրը՝ երկրորդ ամուսնությունից ծնված Թիֆանի Թրամփը, եղբոր հետ արխիվային լուսանկար է հրապարակել։
«Շնորհավոր 15-ամյակդ։ Ես քեզ սիրում եմ»,- լուսանկարին կից գրել է նա։
Ինչպես նշում է պարբերականը, Բարոն Թրամփը մեծացել է Մանհեթանում․ նախկին առաջին տիկինն ամեն ինչ անում է նրան հանրության տեսադաշտից հեռու պահելու համար։