Ադրբեջանում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Մարտի 23-ին ժամը 07:08-ին Ադրբեջանի Ղազախ կայարանից 41 կմ դեպի հյուսիս-արևելք երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է minval.az-ը։
Ըստ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի՝ երկրաշարժի օջախը գտնվել է 17 կմ խորության վրա:
Ցնցումները եղել են 3 բալ ուժգնությամբ: