Աղանդավորները լավագույն էլեկտորատն են նրանց համար, ովքեր ցանկանում են ներխուժել ՀՀ․ արտահերթին նրանք 10 հազար ձայնով կապահովեն այն թեկնածուին, ում կորոշի իրենց հովիվը․ Ալ․ Ամարյան. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
««Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ նախագահ, Ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության «Ազգային ճակատի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանի տեղեկություններով՝ այսօր Հայաստանում գործում են ավելի քան 350 հազար աղանդավոր, որոնցից միայն 180-ը՝ ակտիվ խարիզմատներ են:
- Այսօրվա դրությամբ՝ աղանդավորները լավագույն էլեկտորատն են նրանց համար, ովքեր ցանկանում են ներխուժել Հայաստան: Նրանցից մոտ 200 հազարը գրեթե ռոբոտներ են, ովքեր կատարում են հովվի հրամանները: Հնարավոր արտահերթ ընտրությունների ժամանակ նրանք 10 հազար ձայնով կապահովեն այն թեկնածուին, ում կորոշի իրենց հովիվը, և իրենք առանց մտածելու՝ պե՞տք է այդ անձին ձայն տալ, թե ոչ, կգնան և կընտրեն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: