Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 801, մահվան՝ 26 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 185 020 է, մահվան դեպքերինը՝ 4246
Հայաստանում մարտի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 801 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 185 020-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 24 քաղաքացի, մահացածների թիվը 3384 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մարտի 23-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 862 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 26 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4246-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 451 է, ընդհանուր առողջացածներինը՝ 169 172 , փաստացի բուժվողներինը՝ 11 602 (մեկ օրում ավելացել է 324-ով): Մեկ օրում արվել է 3721 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 812 076 թեստ: