Դերասան Գնել Սարգսյանը պատգամավոր կդառնա. «Իրավունք»
««Իրավունքի» աղբյուրի խոսքով՝ դերասան Գնել Սարգսյանը, որն առավել հայտնի դարձավ այն բանից հետո, երբ հանդես եկավ որպես Նիկոլ Փաշինյանի կեղտաբերան պաշտպան, առաջիկա արտահերթ ընտրություններին կառաջադրվի որպես պատգամավորի թեկնածու:
Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը, տեսնելով Գնել Սարգսյանի անձնուրաց սերն իր հանդեպ, որոշել է պատգամավորական մանդատ նվիրել վերջինիս:
Մեր աղբյուրը նաև տեղեկացնում է, որ դերասան Գնել Սարգսյանն անգամ բարձրագույն կրթություն չունի:
Վերջինս ավարտել է Երևանի թեթև արդյունաբերական տեխնիկումը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: