Մոլորակի յուրաքանչյուր երեք բնակչից մեկը հասանելիություն չունի անվտանգ խմելու ջրի նկատմամբ
Ներկայում 2,2 մլրդ մարդ հասանելիություն չունի անվտանգ խմելու ջրի նկատմամբ: Անհրաժեշտ են միջոցներ ջրի համաշխարհային ճգնաժամի դեմ պայքարելու համար: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ը՝ ջրային ռեսուրսների համաշխարհային օրվա կապակցությամբ:
Այսօր մոլորակի յուրաքանչյուր երեք բնակչից մեկը հասանելիություն չունի անվտանգ խմելու ջրի նկատմամբ: Կանխատեսումների համաձայն՝ մինչեւ 2050 թվականը մինչեւ 5,7 միլիարդ մարդ կապրի այն շրջաններում, որտեղ տարվա առնվազն մեկ ամիսը քաղցրահամ ջրի պակաս կլինի:
Եթե կանխենք մոլորակի ջերմաստիճանի բարձրացումը 1,5°C-ից բարձր՝ համեմատած նախաարդյունաբերական ժամանակաշրջանի հետ, մենք կկարողանանք կիսով չափ կրճատել քաղցրահամ ջրի պակասի խնդիրը:
Կանխատեսվում է, որ մինչեւ 2040 թվականը էներգետիկ ռեսուրսների գլոբալ պահանջարկը կավելանա ավելի քան 25%-ով, իսկ ջրի պահանջարկը՝ ավելի քան 50%-ով: