Երևան, 28.Նոյեմբեր.2024, 00:00 |
«Կալաշնիկովի» ինքնաձիգ, ատրճանակ, նռնակ և այլ... Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյա... Միրզոյանը և Էլինա Վալտոնենը հանգամանալից քննա... Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝... Կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ ն... Ո՞րն է ամենափոշոտ քաղաքը Հայաստանում Հայաստանի և Ղազախստանի միջև հաստատված է փոխգո... Երևանում բախվել են 2 «BMW», «Nissan»-ն ու «Hy... Անտառային հրդեհներ՝ Ավստրալիայում․ մի քանի քա... Հնարավոր է անվճար և անանուն հետազոտություններ... Փաշինյանը բացատրում է՝ ինչ է անհրաժեշտ Գյում... «Հանե՛ք նաուշնիկները»․ Ռոբերտ Քոչարյանի և դատ... Հայաստանն արդեն մեկ տարի է՝ անտեսում է ՀԱՊԿ գ... Անահիտ Մանասյանն ու Մարյա Վախենարն անդրադարձե... Ոստիկանությունում նախանշել են թմրամիջոցների շ... Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին նոր մե... Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար, վիրավորվել՝... Պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ հեռուստատեսային հեռա... 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու ա... Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամ... Միրզոյանը և Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահը ... Ռեալը ՉԼ-ի հակառեկորդ է գրանցել Որոնվում է տեսանյութում երևացող անձը ԲԴԽ-ում նախագահ չեն կարողանում ընտրել․ ինչ է ... «Ինձնից ավելի հայրենասեր մարդ ես չեմ պատկերաց... Երևանում «Nissan Elgrand»-ը բախվել է ռեստորան... Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Հայաստանում իշխանության զավթում է տեղի ունենո... Արագածոտնի մարզ, գյուղ Երզնկա․ Սուրենյանը տես... Դատավոր Սարգիս Պետրոսյանը և փաստաբան Արամ Վար... Նոր դոկտրինով Ռուսաստանի միջուկային «հովանոցն... Ձմռանը ամառային անվադողերով երթևեկելու համար ... ՔՊ-ում շատ լավ գիտեն, որ Գյումրիում վարկանիշ ... «Հլը մի վայրկյան մի պզզցրեք, վարչապետն անցնու... Վարչապետը հանձնարարել է, որ իր մասնակցությամբ... «Ծանոթ չեք գործի նյութերին, թե չէ նման հարց չ... Շատ օգտատերեր կոչ էին անում արգելել ծխախոտի և... Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել Ատոմայի... «Ես եմ ոստիկաններին բերման ենթարկել՝ իմ մեքեն... Ուկրաինան հայտնել է իր էներգետիկ օբյեկտների վ... Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ... Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուր... Արթուր Պողոսյանը նշանակվեց Քննչական կոմիտեի ն... Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան աջակցություն ... Վրաերթի ենթարկված 11-ամյա երեխայի կյանքը երկա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կառավարության նիստ․ Ուղիղ 8-ամյա Սոֆիա Բաղրամյանը շախմատի աշխարհի պատան... Մեքսիկայի նախագահն արձագանքել է Թրամփի պնդում... Կառավարությունը ներքին կարգով ձգում է արցախցի... Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը և Սեյրան ... Հրդեհ՝ Լեռնավան գյուղում. դեպքի վայր է մեկնել... Դեսպան Մակունցն ու Քրիստինա Քվինը քննարկել են... Աստղագուշակ՝ նոյեմբերի 28-ի համար Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենան... Արփինե Սարգսյանն ազատել է համակարգի թիվ մեկ «... ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն. «Հրապարակ... Գյումրու ՔՊ ղեկավարը թմրանյութի մեկ թեստ է հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասն... Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լո... 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զ... Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովո... Հայտնի է՝ ինչու Ռասել Քրոուն չի նկարահանվել «... Որոշ հասցեներում լույս չի լինի Քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ նրան տեղափո... Ջասթին Բիբերը սնանկացման եզրին է. մանրամասներ... Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 7... Պոգբան կարող է վերադառնալ ԱՊԼ Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամե... Դադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմն... Զայրույթի, հիասթափության և դատարկության համադ... Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է ... Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տե... Ո՞ւմ է Թրամփը դիտարկում Ուկրաինայի հարցով հատ... Մալդիվներ մեկնելը թանկ է Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայի տներից մեկում Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Լեհաստանի նախագա... Լիբանանի բանակը դիրքավորվում է երկրի հարավում... «Փարաջանովյան օրեր Աթենքում»` դեկտեմբերի 3-ին... ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկա... Փորձում են քաղաքական շահարկումներ անել. Փամբո... Խոշոր՝ ավտովթար. բախվել են «Opel»-ն ու «Scani... ԱԳՆ-ում հերքում են, թե Երևանն է խնդրել կազմակ... Ֆրանսիայի արտգործնախարարը ողջունել է Լիբանանո... Գոռ Վարդանյանի ֆիլմերը միշտ քննադատվել են ու ... Հոլանդը դարձել է Չեմպիոնների լիգայի ռեկորդակի... Մոսկվան հուսով է՝ ՀԱՊԿ շրջանակում ՀՀ-ի հետ գո... ՍԴ-ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշ... Պուտինը Ղազախստանում է Երևան-Սևան ավտոճանապարհին ճայթուցիկներ նետած ... Քաղաքապետարանը երկարաձգել է «Հանրապետական» մա... Տիգրան Ավինյանի ու թիմի լոսանջելեսյան վոյաժի ... Մանասյանն ընդունել է Equal Right Trust հիմնադ... Կրոսն արժանացել է Golden Player մրցանակին Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու... Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետ...

«Հանճարը»․ ինչպես 28 տարում քարը քարին դրվածը քանդել 3 տարում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«2018 թվականին «Սերժին մերժելու» նիկոլական հիմնական փաստարկներից մեկն էլ այն էր, որ պետական կառավարման համակարգը ներքևից մինչև վերև արդյունավետ չի աշխատում՝ կոռումպացված է, ուզուրպացված է, խնամի-ծանոթ-բարեկամով է և այլն: Այս մոտեցումը «թավշյա թամաշայի» դրայվերներից մեկն էր, մյուսների մասին առիթ ունեցել ենք խոսելու: Եվ այսպես, ինչպիսին էր իրավիճակն իրականում: Նախ՝ փաստենք, որ նախկին բոլոր նախագահների օրոք Հայաստանում եղել է կոռուպցիա, կաշառակերություն, հովանավորչություն: Այն հիմա էլ կա, այն կլինի նաև ապագայում: Չկա աշխարհում մի երկիր, որտեղ նման երևույթներ չլինեն, ուրիշ հարց է, թե իշխանություններն ինչպիսի արդյունավետությամբ են պայքարում դրա դեմ:

Նիկոլ Փաշինյանը մինչ իշխանափոխությունը, դիցուք, Հայաստանը համարում էր պադավատապետություն, նույնիսկ օրինակ էր բերում Դանիան, որտեղ ընդամենը 27 ծառայողական մեքենա կա, բայց իշխանության գալուց հետո շարունակեց նույն այդ պադավատապետության «կառավարումը» ավելի այլանդակ դրսևորումներով: Կամ՝ Նիկոլը քննադատում էր մեկ անձից պետական գնումների կոռուպցիոն ռիսկերով գնման գործընթացը, բայց իր իշխանությունը ռեկորդ է սահմանել մեկ անձից գնումների տեսակարար կշռով: Նա ասում էր, թե պետական համակարգը լցված է խնամի-ծանոթ-բարեկամներով, բայց նայեք նրա իշխանությանը՝ պատգամավոր եղբորորդի, աներձագ, քավոր, քավորի եղբայր ու նման շատ մարդիկ:

Այսպես մի քանի օր կարող ենք թվարկել, բայց ասելիքս այլ է: Նախկին նախագահները, անշուշտ, «սուրբ» չեն եղել: Նրանց ժամանակ սխալներ ու թերություններ եղե՞լ են: Իհարկե, եղել են և ոչ քիչ: Այդուհանդերձ, պետական կառավարման համակարգում մշտապես առկա արատավոր բարքերին զուգահեռ, Հայաստանի նախկին բոլոր ղեկավարները, քարը քարին դնելով, կառուցել են ամուր պետական ինստիտուտներ, կառուցել են պետություն ու պետականություն: Գերակա են համարել մասնավորաբար եկեղեցին, բանակը, կրթությունը, դիվանագիտությունը, առողջապահությունը, վերջապես ազգային հենքով ընտանիքը և այլն: Հատուկ եմ շեշտում այս ոլորտները, քանի որ պետության, պետականության հիմքը առաջին հերթին սրանք են:

Եթե որոշակի պատմական էքսկուրս կատարենք, ապա ուրվագծվում է հետևյալ պատկերը: Առաջին նախագահի կառավարման ծանր տարիներին հիմք դրվեց Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավոր հանդիսացող Հայոց բանակի կազմավորման գործընթացին, հաջորդ նախագահները կայացրին և ամրապնդեցին մեր ձեռքբերումները, նույնը կարելի է ասել արտաքին դիվանագիտության և մնացած ոլորտների մասին: Միևնույն ժամանակ աներկբա է, որ բազմաթիվ դժվարությունների և զրկանքների գնով հայ մարդն իր երկրում առնվազն ապրում էր անվտանգ՝ հայ ժողովրդի գլխին դամոկլյան սրի պես կախված չէր պետական կարևորագույն ինստիտուտների կազմաքանդումը մասնավորապես, և պետականության կորստի սպառնալիքն ընդհանրապես: Ինչպես ժողովուրդն է ասում, մի քիչ լավ, մի քիչ վատ՝ մարդիկ աշխատում, ապրում էին՝ վաղվա օրվա հանդեպ լցված հույսով ու հավատով: Չպիտի ժխտել՝ անցած 28 տարիներին եղել է նաև արտագաղթ:

Մարդիկ հեռացել են Հայաստանից ավելի լավ կյանք ունենալու ձգտումներով: Այդուհանդերձ, Հայաստանի և ոչ մի նախկին ղեկավարի և իշխանության, իրենց կառավարման բոլոր թերություններով, սխալներով և բացթողումներով հանդերձ, չենք կարող մեղադրել պետության կենսական նշանակության ոլորտներն ու ինստիտուտները պարալիզացնելու և կազմաքանդելու մեջ: Նիկոլ Փաշինյանը «հանճար» է: Միայն յուրատեսակ «տաղանդ» ունեցող ղեկավարը կարող է 28 տարվա կառուցածը 2,5-3 տարում այս կերպ քանդել, ավերել: Առանց էմոցիաների, սթափ նայենք ցանկացած ոլորտի. կոլապսի ենթարկված առողջապահության համակարգ՝ կորոնավիրուսից մահացած 5000-ից ավելի մարդ՝ պինցետն ու տնական արաղը վկա:

Պաշտպանության և անվտանգության ոլորտ, բանակ՝ պատերազմում պարտություն, հազարավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ ու գերիներ, բարոյահոգեբանական ծանր վիճակ, գրեթե կազմաքանդված ենթակառուցվածքներ՝ 10 տոկոսով պայթող Իսկանդերն ու կլուբնիկը վկա: Եկեղեցի՝ պարբերաբար հարձակում եկեղեցու վրա, արժեքների հետևողական խեղում, պախարակում՝ Նիկոլի՝ Հիսուս Քրիստոսի հետ համեմատվելու դրվագները վկա: Չենք խոսում տնտեսության, սոցիալական, կրթական, դատական և մյուս ոլորտների մասին, որտեղ տոտալ անկում է: Սա է իրականությունը: Մի խոսքով` այս շարքը նույնպես կարելի է անվերջ՝ ոլորտ առ ոլորտ երկար թվարկել: Բայց այս ամենը բոլորդ եք տեսնում՝ ամեն օր, ամեն ժամ...

Հիմա կարո՞ղ ենք ողջամիտ և պարզ հարց ձևակերպել՝ հայ ժողովուրդը գործ ունի ապիկար կառավարչի՞, թե՞ միտումնավոր ավերողի հետ: Երկու դեպքում էլ հետևանքը չի փոխվում: Եզրակացությունը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը Հայաստանը, որպես պետություն, հետևողականորեն տանում են պարալիզման և կազմաքանդման: Այս կործանարար ընթացքը ժամ առաջ պետք է կանգնեցնել, հակառակ դեպքում սերունդներին ասելիք պարզապես չի լինելու»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

«Կալաշնիկովի» ինքնաձիգ, ատրճանակ, նռնակ և այլ... Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյա... Միրզոյանը և Էլինա Վալտոնենը հանգամանալից քննա... Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝... Կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ ն... Ո՞րն է ամենափոշոտ քաղաքը Հայաստանում Հայաստանի և Ղազախստանի միջև հաստատված է փոխգո... Երևանում բախվել են 2 «BMW», «Nissan»-ն ու «Hy... Անտառային հրդեհներ՝ Ավստրալիայում․ մի քանի քա... Հնարավոր է անվճար և անանուն հետազոտություններ... Փաշինյանը բացատրում է՝ ինչ է անհրաժեշտ Գյում... «Հանե՛ք նաուշնիկները»․ Ռոբերտ Քոչարյանի և դատ... Հայաստանն արդեն մեկ տարի է՝ անտեսում է ՀԱՊԿ գ... Անահիտ Մանասյանն ու Մարյա Վախենարն անդրադարձե... Ոստիկանությունում նախանշել են թմրամիջոցների շ... Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին նոր մե... Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար, վիրավորվել՝... Պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ հեռուստատեսային հեռա... 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու ա... Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամ... Միրզոյանը և Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահը ... Ռեալը ՉԼ-ի հակառեկորդ է գրանցել Որոնվում է տեսանյութում երևացող անձը ԲԴԽ-ում նախագահ չեն կարողանում ընտրել․ ինչ է ... «Ինձնից ավելի հայրենասեր մարդ ես չեմ պատկերաց... Երևանում «Nissan Elgrand»-ը բախվել է ռեստորան... Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Հայաստանում իշխանության զավթում է տեղի ունենո... Արագածոտնի մարզ, գյուղ Երզնկա․ Սուրենյանը տես... Դատավոր Սարգիս Պետրոսյանը և փաստաբան Արամ Վար... Նոր դոկտրինով Ռուսաստանի միջուկային «հովանոցն... Ձմռանը ամառային անվադողերով երթևեկելու համար ... ՔՊ-ում շատ լավ գիտեն, որ Գյումրիում վարկանիշ ... «Հլը մի վայրկյան մի պզզցրեք, վարչապետն անցնու... Վարչապետը հանձնարարել է, որ իր մասնակցությամբ... «Ծանոթ չեք գործի նյութերին, թե չէ նման հարց չ... Շատ օգտատերեր կոչ էին անում արգելել ծխախոտի և... Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել Ատոմայի... «Ես եմ ոստիկաններին բերման ենթարկել՝ իմ մեքեն... Ուկրաինան հայտնել է իր էներգետիկ օբյեկտների վ... Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ... Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուր... Արթուր Պողոսյանը նշանակվեց Քննչական կոմիտեի ն... Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան աջակցություն ... Վրաերթի ենթարկված 11-ամյա երեխայի կյանքը երկա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կառավարության նիստ․ Ուղիղ 8-ամյա Սոֆիա Բաղրամյանը շախմատի աշխարհի պատան... Մեքսիկայի նախագահն արձագանքել է Թրամփի պնդում... Կառավարությունը ներքին կարգով ձգում է արցախցի... Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը և Սեյրան ... Հրդեհ՝ Լեռնավան գյուղում. դեպքի վայր է մեկնել... Դեսպան Մակունցն ու Քրիստինա Քվինը քննարկել են... Աստղագուշակ՝ նոյեմբերի 28-ի համար Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենան... Արփինե Սարգսյանն ազատել է համակարգի թիվ մեկ «... ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն. «Հրապարակ... Գյումրու ՔՊ ղեկավարը թմրանյութի մեկ թեստ է հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասն... Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լո... 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զ... Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովո... Հայտնի է՝ ինչու Ռասել Քրոուն չի նկարահանվել «... Որոշ հասցեներում լույս չի լինի Քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ նրան տեղափո... Ջասթին Բիբերը սնանկացման եզրին է. մանրամասներ... Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 7... Պոգբան կարող է վերադառնալ ԱՊԼ Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամե... Դադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմն... Զայրույթի, հիասթափության և դատարկության համադ... Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է ... Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տե... Ո՞ւմ է Թրամփը դիտարկում Ուկրաինայի հարցով հատ... Մալդիվներ մեկնելը թանկ է Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայի տներից մեկում Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Լեհաստանի նախագա... Լիբանանի բանակը դիրքավորվում է երկրի հարավում... «Փարաջանովյան օրեր Աթենքում»` դեկտեմբերի 3-ին... ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկա... Փորձում են քաղաքական շահարկումներ անել. Փամբո... Խոշոր՝ ավտովթար. բախվել են «Opel»-ն ու «Scani... ԱԳՆ-ում հերքում են, թե Երևանն է խնդրել կազմակ... Ֆրանսիայի արտգործնախարարը ողջունել է Լիբանանո... Գոռ Վարդանյանի ֆիլմերը միշտ քննադատվել են ու ... Հոլանդը դարձել է Չեմպիոնների լիգայի ռեկորդակի... Մոսկվան հուսով է՝ ՀԱՊԿ շրջանակում ՀՀ-ի հետ գո... ՍԴ-ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշ... Պուտինը Ղազախստանում է Երևան-Սևան ավտոճանապարհին ճայթուցիկներ նետած ... Քաղաքապետարանը երկարաձգել է «Հանրապետական» մա... Տիգրան Ավինյանի ու թիմի լոսանջելեսյան վոյաժի ... Մանասյանն ընդունել է Equal Right Trust հիմնադ... Կրոսն արժանացել է Golden Player մրցանակին Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու... Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan