«Կյանքում սովորաբար ամենաթանկ բաները քեզ մոտ են լինում»․ Մանո Գրիգորյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել
Պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Մանոն պատկերված է ամուսնու՝ դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանի եւ դուստրերի հետ։ Ընտանիքի բոլոր անդամները կրում են միանման հագուստ։ Ջերմ հրապարակմանը կից Մանոն գրել է․ «Կյանքում սովորաբար ամենաթանկ բաները քեզ մոտ են լինում։ Կարեւորը ժամանակին հասկանաս, որն է քեզ համար ամենաթանկը...»։
Ավելի վաղ Մանոյի հետ ջերմ լուսանկար էր հրապարակել Սարգիս Գրիգորյանը։ «Բոլորս ուզում ենք երջանիկ լինել։ Սիրել ու սիրված լինել։ Բայց արդյո՞ք մենք դրա համար ջանք գործադրում ենք։ Քաջ Նազարի նման փռշտալով երջանիկ ու սիրված չես լինի։ Բամբասելով ու հարեւանի կյանքի մեջ թերություններ փնտրելով քո կյանքում ոչ մի դրական տեղաշարժ չի լինի։ Ատելով դիմացինի ժպիտն ու հաջողությունը քո տուն կտանես հենց այդ ատելությունը, որից անհաջողություններդ ավելի կշատանան։ Կեղտով կեղտը չես մաքրի, իսկ սիրով՝ հաստատ։ Փորձեք տարբերությունը կզգաք` երաշխավորում եմ», - գրել էր նա։