«Գրողի տարած կարանտին». Լավրովը Չինաստանում հումորային գրառմամբ դիմակ է կրել (լուսանկար, տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հումորային տարբերակով ցուցադրել է իր վերաբերմունքը կարանտինային միջոցառումների նկատմամբ, գրում է vesti.ru-ն:
Նշվում է, որ Լավրովի՝ Չինաստան կատարած այցի ընթացքում ԶԼՄ-ների ուշադրությունը գրավել է նրա՝ «գրողի տարած կարանտին» գրությամբ պաշտպանիչ դիմակը:
Հիշեցնենք՝ չինական Գուիլին քաղաք կատարած այցի ժամանակ Ռուսաստանի պատվիրակությունը նավով կարճ ուղևորություն է կատարել Լիժիանգ գետով: Տախտակամածի վրա Սերգեյ Լավրովը լուսանկարվել է իր հումորային դիմակով, որը լրագրողները նրան նվիրել էին նախորդ օրը՝ իր ծննդյան օրվա առթիվ (մարտի 21-ին Լավրովը նշել է իր 71 ամյակը,-խմբ.):
Ուղևորությունից հետո Լավրովը հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վեն Իի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները: